«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Խաղաղության խաչմերուկի արշալույսը սկսվեց Սիրիայում

Խաղաղության խաչմերուկի արշալույսը սկսվեց Սիրիայում
10.03.2025 | 07:47

ՈՒղիղ եթերում «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ թրքամետ ուժերը իրականացնում են ցեղասպանություն։

Իսկ Եվրամիությունը դատապարտում է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի (թրքամետ ուժերի) վրա հաձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին։

Փաստորեն մեղավոր են ցեղասպանվողները,մեղավոր են այնքանով,որ Բաշար Ասադը ալավին է։

«Քաղաքակիրթ» Եվրոպայում եվրոպական տոլերանտությունը հասել է այնպիսի «բարձրագույն» կետի, որ տոլերանտ են անգամ ցեղասպանության նկատմամբ։

«Միջազգային իրավունք», «եվրոպական արժեքներ», «քաղաքակիրթ աշխարհ», «հումանիզմ» բարձրակոչ արտահայտությունները վաղուց սպառել են իրենց,բայց դա հոգ չէ,կարևորը եվրաքվեն է, առաջ դեպի Թուրքիա, կներեք` Եվրոպա․․․

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ